ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄ / 03 ՓԵՏՐՎԱՐԻ 2012Թ. N 1 /

2012-02-03

Լսելով և քննարկելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացման խնդիրների  վերաբերյալ ՀՀ  կրթության  և գիտության նախարար Արմեն Աշոտյանի զեկույցը`

ԿՈԼԵԳԻԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Առաջարկել ՀՀ կրթության և գիտության նախարարին`
1.1 վերանայել  2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 26-Ն և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 1729-Ն  համատեղ հրամանով հաստատված մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչները.
1.2 ներկայացնել առաջարկություն ՀՀ մարզպետներին` կազմել հարցաթերթիկներ ` նպատակաուղղված կրթական խնդիրների բացահայտմանը.  
1.3 դիմել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին` ՀՀ կառավարության արտագնա նիստ ՀՀ մարզերում հրավիրելու  առաջարկով ` ՀՀ մարզերում կրթության ոլորտի միասնական պետական քաղաքականության իրականացման հիմնահարցերի շուրջ:

 
ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ,
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                              Ա.ԱՇՈՏՅԱՆ
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։