ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /ԼԵՀ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ/

2012-02-13

Լեհ-ամերիկյան «Ազատություն» հիմնադրամը, որը հանդիսանում է Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրի հիմնադիրը և լեհ-ամերիկյան «Ֆուլբրայթ» հանձնաժողովը հայտարարում են բաց մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Վարշավայի, Կրակովի, Պոզնանի, Լյուբլինի և Վրոցլավի առաջատար համալսարաններից մեկում երկու կիսամյակ ուսում ստանալու նպատակով: Մասնակցել կարող են ինչպես Հայաստանի, այնպես էլ մի շարք այլ երկրների մինչև…

Կստորագրվի հուշագիր

2012-02-13

Փետրվարի 14-ին, ժամը 1230-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը կստորագրեն համագործակցության հուշագիր, որի  շրջանակում Երևանի երեք դպրոցներում կներդրվի «Գերմաներենի դիպլոմ» I և II աստիճանների  ծրագիրը:

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ և ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ/ «ՕՆԱՍԻՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄ/

2012-02-09

«Օնասիս» /Հունաստան/ հիմնադրամը 2012-2013 ուստարվա համար հայտարարել է մրցույթ՝ լեզվաբանության, պատմության, փիլիսոփայության, քաղաքագիտության, հասարակագիտության, երաժշտության, պարի և մանկավարժության ուղղություններով Հունաստանում հետբուհական կրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով: Ընտրություն անցած մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը հոգում է հիմնադրամը: Լրացված հարցաթերթիկները և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ս.թ. փետրվարի 29-ը պետք է ուղարկել «Օնասիս»…

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱ

2012-02-09

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան`Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.   
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 54963.0 հազար դրամ <<Երևանի Կոմիտասի…

ԵՊՀ-ն տարածաշրջանում առաջատարն է

2012-02-09

Այս տարվա փետրվարին հրապարակվել են աշխարհի համալսարանների վեբոմետրիքս դասակարգման (Webometrics Ranking of World Universities) արդյունքները, որոնց համաձայն` Երևանի պետական համալսարանն իր ցուցանիշներով նախկին 2856-րդ տեղից բարձրացել է 1880-րդ հորիզոնական:
Ռեյտինգավորվել են աշխարհի շուրջ 20.000 համալսարաններ, որոնցից շուրջ 5000-ը եվրոպական են, 7000-ը` ամերիկյան, 6000-ը` ասիական և այլն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։