Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)՝ Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում և Հայաստանի բուհերի շրջանավարտներին և վերջին կուրսում սովորող ուսանողներին առաջարկում է 2012 և 2013 թվականների համար աշխատանքային պրակտիկայի ծրագիր: Ընտրություն անցած մասնակիցները 3-ից 12 ամիս աշխատանքային պրակտիկա կանցնեն ԵՆԲ Լյուքսեմբուրգի կամ այլ երկրների մասնաճյուղերից մեկում: Ճանապարհածախսը և ապահովագրության ծախսերը հոգում է Եվրոպական ներդրումային բանկը: Մասնակիցներին տրամադրվելու է նաև ամսական կրթաթոշակ: Կեցության ծախսերը հոգում է մասնակիցը: Ցանկացողները պետք է գրանցվեն
www.eib.org/jobs կայքէջում մինչև ս.թ. փետրվարի 26-ը: