Ծրագրերը պետք է ուղղվեն կրթության որակի ամրապնդմանն ու բարձրացմանը
2018-01-29
Կրթության համակարգում առկա համագործակցության առաջնահերթությունները քննարկելու նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Լիրե Էրսադոն, ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, ՀԲ Հայաստանի գրասենյակի այլ պատասխանատուներ:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն…
Կամավորները միաժամանակ նաև սովորում են
2018-01-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» (ԽԿ) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` նորանշանակ տնօրեն Սանի Լուի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարարը կորևորել է ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարիների կատարած աշխատանքը. «Որպես կրթության և գիտության նախարար, անշուշտ ինձ համար կարևոր է այն, որ տարիներ շարունակ…
Հայ-սիրիական կրթական համագործակցությունը` հանդիպման առանցքում
2018-01-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:
Ողջունելով հյուրին` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է երկու բարեկամ պետությունների միջև առկա համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված յուրաքանչյուր գործնական նախաձեռնություն: Այդ համատեքստում Լևոն Մկրտչյանն կարևորել է ՀՀ կրթության…
ԿԳՆ-ն պարզաբանում է` ուսուցիչների աշխատավարձի նվազում չի եղել
2018-01-26
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել:
Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ մարզպետարաններ…
Առավել արդյունավետ համակարգ ունենալու ակնկալիքով
2018-01-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում ներկա է գտնվել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցող փորձագիտական խմբի աշխատաժողովին:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, միջազգային փորձագետներ Քրիստիան Թորնը, Արհուսի համալսարանի փոխտնօրեն Ֆրանցիսկո Մարմոլեյոն, ՀԲ բարձրագույն կրթության գլխավոր մասնագետ Դենիս…