Աշխատանքային այց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

2012-03-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, «Փյունիկ» բարեգործական հինադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և ԵՃՇՊՀ -ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի  հետ: Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԼՂՀ կրթական համագործակցության և ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա կրթության բնագավառի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղ՝ շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով: Պատվիրակությունը, որպես նվիրատվություն, Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններին կտրամադրի համակարգիչներ, գրքեր, ուսումնական պարագաներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։