Պատվոգրեր՝ վաստակաշատ ուսուցչուհիներին

2012-03-07

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել տոնական ընդունելություն կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ: Մարզերի և մայրաքաղաքի դպրոցների մոտ երկու տասնյակ վաստակաշատ  մանկավարժներ արժանացել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերի: 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  ոլորտի կանանց մաղթել է անձնական երջանկություն…

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը մարտի 8-ի կապակցությամբ

2012-03-07

 Կրթության և գիտության  համակարգի սիրելի կանայք,
Շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:
Անգնահատելի է հայ կնոջ դերն ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Բոլոր ժամանակներում նա եղել է ազգային լավագույն ավանդույթների կրողն ու փոխանցողը, միշտ հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը`…

Պարգևներ մարտի 8-ի կապակցությամբ

2012-03-06

Մարտի 7-ին, ժամը 1500-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը մի շարք վաստակաշատ մանկավարժների կհանձնի պարգևներ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ:

Դպրոցականների համահայկական օլիմպիադա

2012-03-06

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2012 թվականին կազմակերպում է դպրոցականների համահայկական օլիմպիադա`  ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից:
Օլիմպիադայի նպատակն է` համախմբել Սփյուռքի հայ երիտասարդների լայն շրջանակներն ազգային կառույցների և կրթության շուրջ, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդներին Հայաստան-Սփյուռք կապերի մեջ, նպաստել ֆիզիկամաթեմատիկական առարկաների հանդեպ երիտասարդության հետաքրքրության բարձրացմանը, նպաստել…

Լավ հիմք` Ֆրանսիայի կրթական փորձի ներդրման

2012-03-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել Է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպանը շնորհավորել է ՀՀ ԿԳ նախարարին Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա կարևոր ձեռքբերում է: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը  Հայաստանը դիտարկում…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։