«Սիրե´ք պոետի գույները» խորագրով սեմինար մանկավարժների համար

2012-03-19

2012թ. ապրիլի 6-ին, ժամը 1300-ին Գեղագիտության ազգային կենտրանի Փոքր թատրոնի դահլիճում (հասցե. Երևան, Աբովյան 13), մանկավարժներին մեթոդական աջակցության նպատակով, տեղի կունենա Համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում նախատեսված մեթոդական սեմինարը:

Սեմինարին կարող են մասնակցել գեղարվեստի դպրոցների, ստուդիաների, նկարչական խմբակների մանկավարժներ:
Մասնակցելու ցանկացողներին, խնդրում ենք, SEMINAR վերնագրով կարճ հաղորդագրություն ուղարկել nkarchakan@yahoo.com էլեկտրոնային հասցեով` նշելով հաստատությունը և մանկավարժ(ներ)ի անունն ու ազգանունը:
Սեմինարի օրակարգն է (նախագիծ).
1300-1315 Մուտքի խոսք (ՀՀ ԿԳՆ-ի կողմից)
1315-1415 «Արվեստի ընկալումը զարգացնող մեթոդները մանկապատանեկան հասակում» - Հ.Հակոբյան, ԳԱԿ
Ելույթ, հարցեր, քննարկում
1415-1445Սրճի ընդմիջում
1445-1545«Գույնը Տերյանի, Մեծարենցի, Վարուժանի և Չարենցի ստեղծագործություններում» - բ.գ.թ. Մ.Խաչատրյան
Ելույթ, հարցեր, քննարկում
1545-1615Ասմունք

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։