«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԳՐՔԻ ԿԱԶՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՐՑՈՒՅԹ

2012-03-15

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը տեղեկացնում է, որ 2012թ. երրորդ եռամսյակում լույս է տեսնելու «Կրթությունը բոլորի համար» համապարփակ դիտարկման զեկույցը: Այդ առնչությամբ նախատեսվում է լայն երկխոսության մեջ մտնել երիտասարդական կազմակերպությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, բլոգերների, համալսարանական խմբերի հետ կրթությանը, հմտությունների ձևավորմանը, աշխատատեղերին առնչվող հարցերի շուրջ:
Ի թիվս այլ նախաձեռնությունների, իրականացվելու են հետևյալ միջոցառումները.   աղքատ քաղաքային և գյուղական վայրերում ապրող երիտասարդների հարցախուզում, նոր բլոգի ստեղծում, ուր երիտասարդները կարող են իրենց կարծիքը հայտնել կրթությանն առնչվող հարցերի վերաբերյալ (http://youth-skills-work.tumblr.com/), հաջորդ զեկույցը պարունակող գրքի համար կազմի լավագույն նախագծի մրցույթի անցկացում: Նշված մրցույթին կարող են մասնակցել 18-24 տարեկան երիտասարդներ, որոնք մինչև ս.թ. ապրիլի 1-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկմանը պետք է ներկայացնեն կրթության, հմտությունների, աշխատատեղերի վերաբերյալ իրենց մտքերն ու կարծիքներն արտացոլող արվեստի գործեր: Մրցույթում հաղթողի աշխատանքը կներկայացվի «Կրթությունը բոլորի համար» համապարփակ դիտարկման 2012թ. զեկույցում, և նա կստանա Փարիզ անվճար ճամփորդելու հնարավորություն:
Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել www.efareport.unesco.org կայքէջում:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար դիմել ԿԳՆ արտաքին կապերի վարչություն 56-23-64 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։