Գարնանային արձակուրդ

2012-03-16

Համաձայն հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի պլանի՝ մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը: Այն դպրոցները, որոնք ձմռային արձակուրդը երկարացրել էին գարնանայինի հաշվին, կշարունակեն ուսումնական գործընթացը: Արձակուրդը կավարտվի մարտի 25-ին: Առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդը կտևի  երկու շաբաթ և կավարտվի ապրիլի 2-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։