ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2018-04-04
Ապրիլի 5-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1732-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Կրթական համագործակցության հեռանկարները` երկու նախարարների հանդիպման օրակարգում
2018-04-03
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Երևանում է գտնվում Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Նարինե Աղաբալյանի գլխավորությամբ: Այսօր ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել երկու գերատեսչությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդման և զարգացման հարցեր:
ՀՀ կրթության և գիտության…
Նախարարն ընդունել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը
2018-04-03
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ապրիլի 1-5-ը հյուրընկալում է Մոսկվայի Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը՝ ռեկտոր Վլադիմիր Մալիշևի գլխավորությամբ: Այցը կազմակերպված է ինստիտուտի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին ընդառաջ:
Պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են ինստիտուտի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ռուսական կինոյի աշխարհահռչակ վարպետները, ընդունել է ՀՀ կրթության և…
Անի Ապրահամյանը նշանակվել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն
2018-04-03
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդը ՀՀ գիտության և կրթության նախարարությունում տեղի ունեցած նիստում միաձայն որոշել է հիմնադրամի տնօրեն նշանակել Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ, Ինդիանա) ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝ առաջարկելով հոգաբարձուների խորհրդի նախագահին վերջինիս հետ կնքել աշխատանքային պայմանագիր։
Խորհրդի նիստին հրավիրված ՀՀ կրթության…
«Ոսկե հուշամեդալ»` ներդրած նշանակալի ավանդի համար
2018-03-30
Այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ով նույն պաշտոնը զբաղեցնում էր մարզպետարանի հիմնադրման սկզբից՝ 1996 թվականի մարտից: Այդ կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել հրաժեշտի հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի…