Նախարարը բարձրացրել է չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքի խնդիրը
2012-05-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2012 թվականի փետրվարին նամակ էր ուղղել UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգին, որում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում անդրադարձել էր չճանաչված պետությունների բնակչության համար կարևոր խնդրի` կրթության իրավունքի ապահովմանը` այն դիտարկելով որպես մարդու իրավունքների անխախտելի մաս: Նախարարը կարևորել էր…
Կրթությունն ու մշակույթը` գերակա ուղղություններ
2012-05-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուին: Ողջունելով դեսպանին` Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ապրիլի 25-27-ը նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Բուխարեստում, որտեղ մասնակցել է Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին: Այցի շրջանակում քննարկումներ…
Հաստատվել են մագիստրատուրայի և բակալավրիատի տեղերը
2012-05-15
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան` կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2012/2013 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ…
Հայ ուսուցիչը մեծարման, գնահատման և բարի խոսքեր լսելու կարիք ունի
2012-05-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված Հայաստանի, Արցախի, Ջավախքի 230 ուսուցիչների պարգևատրման արարողությանը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում: Ուսուցիչներից յուրաքանչյուրը պագևատրվել է 200 հազարական դրամի չափով: ՀՀ ԿԳ…
Հայաստան վերադառնալու ակնկալիքով
2012-05-11
Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ժոել Լը Մորզելեկն այսօր պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», որը հանձնել է նախարար Արմեն Աշոտյանը: Նշելով, որ ավարտվում է…












