Միջազգային կրթական համաժողով
2012-05-23
Մայիսի 25-ին, ժամը 930-ին Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում (Տերյան 105/1 հասցեով, ԵՊՃՀ-ի 10-րդ՝ մասնաշենք, 6-րդ հարկ) ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու Մայքրոսոֆթ ընկերությանը կազմակերպում են Միջազգային կրթական համաժողով: Համաժողովին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:
«Գիտակցված քվե» ընտրական իրավունքի ուսումնական ծրագիր` դպրոցների փոխտնօրենների համար
2012-05-23
«Հայկական-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ դպրոցի փոխտնօրենների համար` մասնակցելու «Գիտակցված քվե» ընտրական իրավունքի ուսումնական ծրագին: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել դպրոցներում ժողովրդավարության միջավայրը և կարևորել ընտրությունների գործընթացը ժողովրդավարության կառուցման գործում: Ծրագրում կներգրավվեն Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների 22 մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեններ, ովքեր վերապատրաստման, փորձի փոխանակման և…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2012-05-23
Մայիսի 24-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին»,
««Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ հիմնադրելու մասին»
ՀՀ կառավարության որոշման և…
« «ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2012-05-23
ՆԱԽԱԳԻԾ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հիմնադրել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):
2.Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3.Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ /JFDP 2013թ./
2012-05-23
Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր (JFDP) մրցույթը հովանավորում է ԱՄՆ-ի կառավառությունը` հանձինս ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժնի: Գրեթե ամեն տարի ԱՄՆ-ի կոնգրեսը միջոցներ է տրամադրում այս ծրագիրն անցկացնելու համար և ծրագրի ֆինանսավորումը վերահսկում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:
JFDP ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել…












