Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

2012-05-03

Մայիսի 4-ին, ժամը 1500-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  կստորագրվի փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիա»  հիմնադրելու մասին:
Փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն` Ջաթինդեր Չիման և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր ` Արա Ավետիսյանը:…

Նորարարական բեկումնային ծրագիր` հանրակրթական դպրոցներում

2012-05-03

Հայաստանի և Արցախի թվով 20 դպրոցներ կհամալրվեն «Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ծրագրավորման միջավայրի լիցենզավորված փաթեթներով, որոնք այսօր համապատասխան դպրոցների տնօրեններին է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Այսօր մեկնարկում է հանրակրթության ոլորտում ՀՀ կառավարության ևս մեկ նորարարական բեկումնային ծրագիր: Երկու տարի առաջ կառավարության հավանությանն…

«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2012-05-03

Մայիսի  11-ին ժամը 1400-ին  ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների` նախնական մասնագիտական /արհեստագործական/ և հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:

«Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ծրագրավորման միջավայր

2012-05-02

Մայիսի 3-ին, ժամը 1230-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Հայաստանի և Արցախի թվով 20 դպրոցներին «Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ծրագրավորման միջավայրի լիցենզավորված փաթեթների հանձնման արարողությունը: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:

Նախարարը պաշտոնապես ընդունեց Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը

2012-04-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Բուխարեստում՝ մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին: Ապրիլի 26-ին նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնապես ընդունել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը՝ 2012-2015 թվականների համար: Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովը 2015 թվականին կանցկացվի Երևանում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։