ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ/ՀՈՒՆԱՍՏԱՆ/

2012-05-17

«Foundation for Hellenic World» հիմնադրամը՝ Աթենքի համալսարանի և Օնասսիս մշակութային կենտրոնի հետ համատեղ նախաձեռնում է «Plato’s Academy: the development of Knowledge and Innovative ideas» ծրագիրը, որի շրջանակներում ս.թ հուլիսի 16-ից 29-ը կազմակերպվելու են 15-օրյա ամառային դասընթացներ աշխարհի տարբեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համարÖ‰
Ծրագրի կազմակերպիչները հոգում են…

«Լեոնարդո դա Վինչի» մրցույթ գյուտարար դպրոցականների համար

2012-05-17

Շոթա Ռուսթավելու անվան ազգային հիմնադրամը (SRNSF) Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ  հայտարարում է «Լեոնարդո դա Վինչի» մրցույթը գյուտարար դպրոցականների համար, որի հիմնական նպատակը դպրոցականների ստեղծագործական մտածողության ձևավերումն  ու զարգացումն է: Մրցույթին մասնակցելու նպատակով մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը info@rustaveli.org.ge  կայքէջում պետք է գրանցել որևէ գյուտ` նկարագրելով հիմնական տարրերը…

Գիտաժողով. «Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները»

2012-05-16

Մայիսի 17-ին, ժամը 1200-ին Հյուսիսային համալսարանի մեծ դահլիճում / հասցեն՝ Ալեք Մանուկյան 15ա/  տեղի կունենա «Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովի  բացումը: Բացմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:

Նախարարն ընդունել է դեսպանին

2012-05-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խնդիրներ` համատեղ ծրագրերի իրականացման և երկկողմանի կապերի ամրապնդման համատեքստում: Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է երիտասարդ մասնագետների որակյալ…

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կմասնակցի «EUROSTUDENT» նախագծի հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին

2012-05-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «EUROSTUDENT» նախագծի միջազգային համակարգող թիմի ղեկավար Դոմինիք Օրրը ստորագրել են երկկողմ պայմանագիր, որի շրջանակում  այլ եվրոպական երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի բարձրագույն կրթության բնագավառում ուսանողների սոցիալական և տնտեսական պայմանների, ուսուցման ձևերի և եղանակների, ինչպես նաև միջազգային շարժունությունն ուսումնասիրող հետազոտության աշխատանքներին: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։