Առարկայական օլիմպիադայի հաղթողների պարգևատրում

2012-05-18

Մայիսի 19-ին, ժամը 1200-ին ԵՊՀ-ում /կենտրոնական մասնաշենքի Մեծ դահլիճ, 4-րդ հարկ/ տեղի կունենա   2011-12 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Հաղթողներին կշնորհավորի և պարգևները կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼՈՒ

2012-05-18

 Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի տեխնիկական համալսարանը հրավիրում է ՀՀ քաղաքացիներին նշված բարձրագույն ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով:
 Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի տեխնիկական համալսարանի, իրականացվող ծրագրերի և վարձավճարների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից  նյութերից կամ այցելելով www.mstuca.ru կայքէջը:

Սեմինար՝ «Դպրոցի ինքնագնահատման նպատակները, նրա անցկացումը և արդյունքների օգտագործումը»

2012-05-18

Ռուսաստանի Դաշնության  Կրթության  կառավարման ինստիտուտը,  Ռուսաստանի կրթության ակադեմիան  հրավիրում են  մասնակցելու «Դպրոցի ինքնագնահատման նպատակները, նրա անցկացումը և արդյունքների օգտագործումը» թեմայով հերթական  վեբինարին: Վեբինարը կկայանա  մայիսի 24-ին ժամը 1100-ից 1230-ը:
Վեբինարի մասնակցությունն  անվճար է : Վեբինարին մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ http://my.comdi.com/event/55625/?t=17054 կայքէջից:

Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին

2012-05-17

Հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ: Քննությունների առաջին օրը դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն» (1941 դիմորդ), «Աշխարհագրություն» (393 դիմորդ), «Ընդհանուր պատմություն» (401 դիմորդ) առարկաներից: 11792 դիմորդ հունիսի 5-ին միասնական քննություն կհանձնի «Հայոց լեզու և հայ գրականություն», 8954-ը…

Միջազգային գիտաժողովի առանցքում` կրթության որակի ապահովման հիմնախնդիրները

2012-05-17

Երևանի Հյուսիսային համալսարանում այսօր բացվել է  «Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են կրթության ոլորտի ներկայացուցիչներ հանրապետությունից և արտերկրից: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանում` որպես Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր, կրթության որակի ապահովման…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։