Կպարգևատրվեն Հայաստանի, Արցախի և Ջավախքի մանկավարժները

2012-05-11

Մայիսի 14-ին, ժամը 1400-ին Երևանի կամերային երաժշտության տանը /հասցե. Իսահակյան 1/ տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագրի շրջանակում Հայաստանի, Արցախի և Ջավախքի մանկավարժների պարգևատրման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հանձնարարական հատուկ դպրոցների տնօրեններին

2012-05-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է տվել հատուկ դպրոցների տնօրեններին, որում մասնավորապես նշվում է, որ երեխաներին  հնարարավոր  վտանգներից զերծ պահելու նպատակով ուժեղացնել հսկողությունը սովորողների հաճախումների, շաբաթ-կիրակի և տոն օրերին դպրոցում մնացող երեխաների ազատ ժամանակի կազմակերպման նկատմամբ:

Ամփոփվել են ՀՀ-ԻԻՀ չորսամյա համագործակցության արդյունքները

2012-05-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` նշելով, որ կրթության և գիտության ոլորտում ավանդաբար լավ հարաբերություններ ունեցող հայ-իրանական կապերը դեսպանի…

Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակում

2012-05-11

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2012-2013 ուսումնական տարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար:
Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, հետբուհական՝ 2 ասպիրանտական կրթաթոշակ:
Վրաստանի բարձրագույն ուսումնական…

ՄՐՑՈՒՅԹ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2012Թ./

2012-05-11

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով /2 բուհական, 2 մագիստրոսական և 2 ասպիրանտական կրթաթոշակ/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ինչպես նաև ավարտական կուրսում սովորող ՀՀ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։