ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

2012-05-22

Նախագիծ
Արձանագրային
Հավանություն տալ  Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին՝  համաձայն N N 1 և 2 հավելվածների:

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ /ԻՏԱԼԻԱ/

2012-05-22

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը 2012-2013 ուսումնական տարում ՀՀ քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակային տեղեր՝ Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու նպատակով:
Ցանկացողները կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ՝ այցելելով Հայաստանում Իտալիայի դեսպանության կայքէջը՝ www.ambjerevan.esteri.it  և լրացնել առցանց դիմում-հարցաթերթիկը մինչև ս.թ. հունիսի 11-ը:

Ուսանողական գարուն-2012

2012-05-22

Ամփոփվել է «Ուսանողական Գարուն-2012» ավանդական փառատոնը, որը կազմակերպվում է 2005 թվականից: Փառատոնի լավագույն խմբերի ցուցադրական համերգային ծրագիրը տեղի է ունեցել  Երևանի պետական հումանիտար քոլեջում: «Ուսանողական Գարուն-2012» փառատոնին մասնակցել են  նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների գեղարվեստական խմբերը, որոնցից 14-ը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության շնորհակալագրերով:…

Փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

2012-05-22

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվել էր մանկապատանեկան փողային նվագախմբերի փառատոն՝ նվիրված  Շուշիի ազատագրման 20-ամյակին: Փառատոնին մասնակցել են շուրջ 200 երաժիշտ-դպրոցականներ: Միջոցառման ընթացքում նվագախմբերը շքերթով անցել են Ստեփանակերտի կենտրոնական փողոցով, համերգային ծրագրերով հանդես եկել կենտրոնական հրապարակում, հարակից զորամասերում և Շուշիի…

Կայացել է նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

2012-05-22

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ ««Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը»: Բացելով նիստը՝ նախարարը կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ երկու տարի առաջ Համաշխարհային բանկի աջակցությամբ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։