Հաստատվել են մագիստրատուրայի և բակալավրիատի տեղերը

2012-05-15

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»  ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան` կառավարության   որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2012/2013 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: 
Ըստ այդմ  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններն պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ՝անվճար հատկացվել է 2130, և վճարովի  19000 տեղ:
Հաստատվել են նաև մագիստրոսական անվճար տեղերը. պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար 1692  մագիստրոսական տեղ, այդ թվում 1265-ը առանց տարկետման իրավունքի,  որից 99-ը բանակից զորացրվածների համար: Տարկետման իրավունքով հատկացվել է 427  մագիստրաոսի տեղ:
Պետական պատվերի տեղեր են տրվել նաև ԼՂՀ, ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարման ակադեմիային:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։