ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ/ՀՈՒՆԱՍՏԱՆ/

2012-05-17

«Foundation for Hellenic World» հիմնադրամը՝ Աթենքի համալսարանի և Օնասսիս մշակութային կենտրոնի հետ համատեղ նախաձեռնում է «Plato’s Academy: the development of Knowledge and Innovative ideas» ծրագիրը, որի շրջանակներում ս.թ հուլիսի 16-ից 29-ը կազմակերպվելու են 15-օրյա ամառային դասընթացներ աշխարհի տարբեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համարÖ‰
Ծրագրի կազմակերպիչները հոգում են դասընթացների անցկացման, ուսումնական նյութերի տրամադրման, ուսանողների սննդի և կեցության ծախսերըÖ‰ Երևան-Աթենք-Երևան ճանապարհածախսը հոգում են մասնակիցներըÖ‰
Ամառային դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը և մասնակցության հայտաձևը տեղակայված են http://summerschool.fhw.gr կայքէջումÖ‰
Հայտերը պետք է լրացնել առցանց՝ մինչև ս. թ. մայիսի 30-ըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։