«Լեոնարդո դա Վինչի» մրցույթ գյուտարար դպրոցականների համար
2012-05-17
Շոթա Ռուսթավելու անվան ազգային հիմնադրամը (SRNSF) Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ հայտարարում է «Լեոնարդո դա Վինչի» մրցույթը գյուտարար դպրոցականների համար, որի հիմնական նպատակը դպրոցականների ստեղծագործական մտածողության ձևավերումն ու զարգացումն է:
Մրցույթին մասնակցելու նպատակով մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը info@rustaveli.org.ge կայքէջում պետք է գրանցել որևէ գյուտ` նկարագրելով հիմնական տարրերը անգլերեն, կամ ռուսերեն լեզոիներով առավելագույնը 300 բառի սահմաններում, կցելով գյուտի նկարը, կամ նախագիծը:
Մրցույթին չեն կարող մասնակցել այն դպրոցականները, որոնք այդ գյուտը մեկ անգամ ներկայացրել են նմանատիպ մրցույթների:
Մրցույթն անցկացվելու է 2012թ. սեպտեմբերի 27-ից 28-ը: Մասնակիցները Թբիլիսի պետք է ժամանեն սեպտեմբերի 26-ին: