Նախարարն ընդունել է դեսպանին

2012-05-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խնդիրներ` համատեղ ծրագրերի իրականացման և երկկողմանի կապերի ամրապնդման համատեքստում: Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է երիտասարդ մասնագետների որակյալ կրթության և մրցունակության խնդիրը:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել  Երևանի պետական համալսարանում կրթական, գիտական և մշակութային ուղղվածությամբ արաբագիտության կենտրոն ձևավորելու  և Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու հնարավորությանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը  տարբեր ոլորտներում համագործակցության  մեծ հեռանկարներ ունեն, և կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու պետությունների միջև կրթության բնագավառում համագործակցության հնարավոր հուշագրի ստորագրման և բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի տրամադրման խնդիրներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։