Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին՝ PISA-ին անդամակցելու նախաձեռնություն

2018-04-12

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել կրթական համակարգի միջազգայնացման նոր նախաձեռնությամբ. Հայաստանն առաջիկայում կարող է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA),  որը  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է: Այն  հնարավորություն է տալիս  համեմատել և համադրել ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության…

Շարունակվում է դուալ կրթական համակարգի պիլոտավորումը ՀՀ քոլեջներում

2018-04-12

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը, «Բրեյն Ֆորս» և «Ինստիգեյթ Դիզայն» ՏՏ ընկերությունները Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի հետ կնքել են երկկողմանի փոխըմբռնման հուշագրեր՝ դուալ ուսուցման ծրագրի իրականացման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»…

Ներառականության հարցում հակադիր ճամբարներ չեն կարող լինել

2018-04-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է «Բանավեճ, քննարկում, փոփոխություն» ծրագրի մասնակից շուրջ 60 երիտասարդների և ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նվիրված էր ՀՀ-ում ներառական կրթության հիմնախնդիրներին, նախարարության քաղաքականությանը տվյալ ոլորտում, ինչպես նաև երիտասարդների մասնակցությանը՝ այդ խնդիրները բարձրաձայնելու գործընթացում:

Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն…

Քննարկվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագրի ընթացքը

2018-04-11

Հայաստանի Հանրապետության  հիմնական և ավագ  13 դպրոցում այս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է  ֆինանսական կրթության փորձնական  ծրագիրը: Ֆինանսական կրթության բաղադրիչն  ինտեգրված է 2-11-րդ դասարանների  «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում: Այդ նպատակով նշված առարկաների ծրագրերում կատարվել է փոփոխություն, որը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Ըստ…

Հայ-իտալական կրթական համագործակցության հեռանկարներ

2018-04-10

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և  այս օրերին աշխատանքային այցով  Երևանում գտնվող կրթության ոլորտի պատասխանատուներին:
Հանդիպման առանցքում եղել է հայ-իտալական կրթական համագործակցության զարգացման հետ կապված հարցերը, մասնավորապես իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։