Աշխատանքային խորհրդակցություն ԿԳՆ-ում
2018-07-02
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԿԳՆ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ առաջին դասարանցիների համար նախատեսվող էլեկտրոնային գրանցամատյանների, դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգի մշակման և դրա շուրջ հանրային քննարկում անցկացնելու անհրաժեշտության, դպրոցներում ձեռնարկատիրական և ֆինասնական կրթության և այլ հարցերի:
Խորհրդակցության ընթացքում Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեների նորանշանակ ղեկավարները ներկայացրել են իրենց կառույցների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: