Տեղի է ունեցել ԵՊԼՀ-ի կառավարման խորհրդի նիստը

2016-01-22

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը` ԵՊԼՀ կառավարման խորհրդի նախագահի ընտրություն, ԵՊԼՀ ռեկտորի ամենամյա հաշվետվություն, 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականի ներկայացում, 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում: Բացելով նիստը` ՀՀ կրթության և…

Արձակուրդները կրկին երկարաձգվում են

2016-01-21

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը և առողջապահության նախարարության`  ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ուղղված  միջնորդությունը, համաձայն որի` հանրապետությունում վերջին շրջանում տարածված սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ ԿԳ նախարարը նոր  հրաման  է  ստորագրել` ձմեռային արձակուրդները հանրակրթական, նախնական և միջին…

Խորհրդատուների ընտրության մրցույթ

2016-01-21

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հանրակրթության պետական կրթակարգի և պետական չափորոշիչների վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուները կընդգրկվեն աշխատանքային խմբում և պետք է ներկայացնեն հանրակրթական տարբեր ուսումնական բնագավառներ: Մասնավորապես, աշխատանքային խմբում ընդգրկվելու համար կարող են դիմել` կրթության քաղաքականություն մշակողներ, ուուցիչներ, մանկավարժ-դասախոսներ, հոգեբաններ և…

2016 թվականի կրթության և գիտության ոլորտի գերակա խնդիրները և միջոցառումները

2016-01-20

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը` ԿԳՆ-ի 2016 թվականի գործունեության, գերակա խնդիրների և միջոցառումների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ 2016 թվականի ընթացքում կիրականացվեն ինչպես ավելի վաղ մեկնարկած շարունակական բարեփոխումները, այնպես էլ զարկ կտրվի մի շարք նոր նախաձեռնությունների: «Հայաստանը շարունակելու է կրթական…

Հայաստանի դպրոցականների հաղթական մեկնարկը

2016-01-19

Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2016թ. հունվարի 13-ից 18-ը կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային Հայաստանից մասնակցել է 22 աշակերտ: Մեր աշակերտները, շարունակելով նախորդ տարի արձանագրած մեդալների շքերթը, 2016 թվականը ևս սկսել են հաղթական մեկնարկով՝ արժանանալով 16 մեդալի՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ: ՀՀ դպրոցականների թիմից մեդալների են արժանացել՝

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։