Եվրոպական ներդրումային բանկի նոր ծրագիրը` քննարկման փուլում
2016-02-02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը: Բանկի տեխնիկական անձնակազմը Հայաստանում է` ուսումնասիրելու և գնահատելու մեր երկրի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունը: Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակների խոսքով` բանկը մտադիր է սկսել նոր ծրագիր` միանալով Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի` դպրոցների սեյսմակայունության…
ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /ԻՆՆՈՊՈԼԻՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ/
2016-02-02
Իննոպոլիս համալսարանը/ռուսական բարձրագույն ուսումնական հաստատություն/ որը մասնագիտացված է բացառապես արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, հրավիրում է սովորելու:
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել http://innopolis.ru/ կամ http://university.innopolis.ru/ կայքէջերը:
«EDUCATIONAL TRAINING OF PRINCIPALS AND SUPERVISORS» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ
2016-02-02
Իսրայելում կազմակերպվում է «Educational Training of Principals and Supervisors» թեմայով միջազգային դասընթաց:
Դասընթացի տևողությունը՝ ս.թ. մայիսի 15-ից հունիսի 3-ը:
Դիմումների վերջնաժամկետը՝ ս.թ. ապրիլի 3-ը:
Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութերից:
ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները
2016-01-27
ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է` նպաստել հաստատությունների մրցակցության խթանմանը, շահառուների և հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Այսօր հրապարակվել են ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները, որոնք ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: