«Մեկ դար և ավելի...» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն
2016-02-11
Փետրվարի 12-ին, ժամը 1500-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում /Ալեք Մանուկյան 13/ տեղի կունենա Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցութ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: Պարգևները կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
ԿՏԱԿ-ն արձագանքել է Երևանի թիվ 130 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի նամակին
2016-02-10
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված Երևանի Ն. Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի նամակի առնչությամբ ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հանդես է եկել վարկանիշավորման արդյունքների վերաբերյալ պարզաբանմամբ:
Մրցանակներ և դրամական պարգևներ լավագույն ուսանողներին
2016-02-10
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մրցանակներ է հանձնել «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին: Ողջունելով մրցույթի հաղթողներին ՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ մրցույթն իրականացվում է Հայաստանի գրեթե բոլոր բուհերում: Այս տարի հաղթող են ճանաչվել մարզերի և մայրաքաղաքի 18 բուհերի 39 ուսանողներ. «Ամեն…
«Լավագույն ուսանող» մրցանակաբաշխություն
2016-02-09
Լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթը իրականացվում է 2013 թ-ից: Մրցույթի բուն նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Մրցույթն իրականացվում է ներբուհական և միջբուհական /հանրապետական/ փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով՝…
«Լավագույն ուսանող» մրցանակաբաշխություն
2016-02-09
Փետրվարի 10-ին, ժամը 1000-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (Տերյան 105, 17 րդ մասնաշենք, Ա. Մարգարյանի դահլիճ) տեղի կունենա լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունըÖ‰ Պարգևները կհանձնի ՀՀ ԿԳ նախարար Արմեն ԱշոտյանըÖ‰