Խորհրդատուների ընտրության մրցույթ
2016-01-21
Տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
•Մանրամասն ուսումնասիրել գործող կրթակարգը, հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչները և ծրագրերը և դրանց հետ կապված փաստաթղթերը:
•Ուսումնասիրել օրենսդրական փոփոխությունները կապված պետական կրթակարգի և պետական չափորոշիչների հետ:
•Ուսումնասիրել հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման և առկա այլ հետազոտությունների արդյունքները:
•Համագործակցել միջազգային խորհրդատուի հետ, մասնակցել վերջինիս կողմից կազմակերպված սեմինարներին:
•Մշակել կրթակարգի վերանայման հայեցակարգը:
•Վերանայել պետական կրթակարգը և պետական չափորոշիչները:
•Մասնակցել վերանայված պետական կրթակարգի և պետական չափորոշիչներին վերաբերվող հանրային քննարկումներին, վերլուծել քննարկումների արդյունքները:
•Պատրաստել պետական կրթակարգի և պետական չափորոշիչների վերջնական տարբերակը:
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են.
•Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
•Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (դասավանդման փորձը դպրոցում ցանկալի է)
•Կրթակարգի, առարկայական ծրագրերի և կրթության զարգացման ժամանակակից (միջազգային) միտումների վերաբերյալ համապատասխան գիտելիքների առկայություն
•Գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
•Նախկին փորձը կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքային խմբի ղեկավարին ներկայացվող պահանջներն են.
•Կառավարչական և առաջնորդական կարողություններ
•Միջանձնային հաղորդակցման, բանակցային հմտություններ և կազմակերպչական կարողություններ, այդ թվում աշխատանքի ընթացքի և արդյունքների ներկայացման կարողություն
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
•Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
•Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև 2016թ. փետրվարի 3-ը, ժամը 1700:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ 57-56-90 հեռախոսահամարով: