Մայքրոսոֆթը կմասնակցի ՏՏ ոլորտի կրթական ծրագրերին
2015-12-28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերը: Շեշտելով, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է որպես գերակա ուղղություն՝ նախարարը կարևորել է կրթության և գիտության նախարարության համագործակցությունը…
Թող այս հեքիաթը դառնա բոլորիս կյանքի անբաժանելի մասը. Ա. Աշոտյան
2015-12-25
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 38 մանկապարտեզ, որտեղ մասնակցել է ամանորյա հանդեսին: Նախարարը անակնկալ էր պատրաստել երեխաների համար` ներկայանալով Ձմեռ պապի կերպարանքով: Նա շնորհավորել է երեխաներին և նրանց նվերներ բաժանել: Միջոցառումն անցել է բարձր և տոնական տրամադրությամբ: Հանդեսի ավարտին լրագրողների հետ զրույցում…
Արմեն Աշոտյանը կմասնակցի ամանորյա հանդեսին
2015-12-24
Դեկտեմբերի 25-ին, ժամը 1430-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Երևանի թիվ 38 մանկապարտեզ /հասցե` Լենինգրադյան 4/ա/, որտեղ կմասնակցի ամանորյա հանդեսին:
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2015-12-24
Դեկտեմբերի 29-ին, ժամը 1400-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու, և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով ուսումնասիրության արդյունքների մասին հարցերը:
Ի գիտություն ԶԼՄ-ների
2015-12-22
ՀՀ կրթության և գիտության նախարարության 2016 թվականի գործունեությունը լուսաբանելու համար իրականացվում է լրատվամիջոցների հավատարմագրում: ԶԼՄ- ների ներկայացուցիչները հավատարմագրվելու համար պետք է ներկայացնեն համապատասխան դիմում ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով` հաստատված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, նշելով` 1. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը,…