ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփում
2016-01-26
Հունվարի 27-ին, ժամը 1300ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Սիս սրահում տեղի կունենա ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփումը: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հանձնարարվել է սահմանել վերահսկողություն հաճախումների նկատմամբ
2016-01-26
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման աշխատանքներին ու կրթության ոլորտում նախատեսված անելիքներին: Առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է 2017-19 թվականների համար ներկայացնել երկարաժամկետ ծրագրեր՝ ցուցաբերելով առավել նախաձեռնողականություն…
Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման հիմքերն առկա են
2016-01-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար, տիկին Աննիկ Ժիրարդենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ…
ԿԳ նախարարի շրջաբերականը` բաց թողնված դասաժամերը լրացնելու վերաբերյալ
2016-01-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական է ուղարկել ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշված է. «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 22.01.2016թ. N 27-Ա/Ք հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները վերսկսվելու են ս/թ փետրվարի 1-ից: Առարկայական ծրագրերի կատարումն…