Մամուլի ասուլիս` ԿԳՆ-ի 2016 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների վերաբերյալ
2016-01-19
Հունվարի 20-ին, ժամը 1400-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը` ԿԳՆ-ի 2016 թվականի գործունեության, գերակա խնդիրների և միջոցառումների վերաբերյալ:
Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ
2016-01-19
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող…
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ /ԿՐԱԿՈՎ/
2016-01-18
Կրակովի Յագելոնյան համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն տեղեկացնում է 2016-2017 ուսումնական տարվա կրթական ծրագրերի մասին: Ուսուցումը իրականացվելու է անգլերեն լեզվով:
Ուսումնառության ընթացքում ուսանողները կարող են օգտվել Յագելոնյան համալսարանի հանրակացարանից` վճարովի հիմունքներով:
Առաջարկվող կրթական ծրագրերի և վարձավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից կամ այցելելով…
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ և ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՎԱԾ ԾՐԱԳԻՐ /ՌԻԳԱ/
2016-01-18
Ռիգայի Բարձրագույն իրավաբանական դպրոցն իրականացնում է Իրավագիտության և տնտեսագիտության խորացված ծրագիր, որի տևողությունը 12 շաբաթ է` սույն թվականի ապրիլի 11-ից հուլիսի 1-ը: Դիմելու վերջնաժամկետը` ս.թ. հունվարի 25-ն է: Դիմումներն ընդունվում են առցանց (www.rgsl.lv):
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից կամ գրելով advanced@rgsl.edu.lv…
Արձակուրդները երկարաձգվում են մինչև հունվարի 25-ը
2016-01-14
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ուղղված միջնորդությունը, համաձայն որի` հանրապետությունում վերջին շրջանում տարածված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ ԿԳ նախարարը նոր հրաման է ստորագրել`
ձմեռային արձակուրդները հանրակրթական, նախնական և միջին…