Արձակուրդները կրկին երկարաձգվում են

2016-01-21

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը և առողջապահության նախարարության`  ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ուղղված  միջնորդությունը, համաձայն որի` հանրապետությունում վերջին շրջանում տարածված սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ ԿԳ նախարարը նոր  հրաման  է  ստորագրել` ձմեռային արձակուրդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում  ևս մեկ շաբաթով երկարաձգելու վերաբերայլ:
 
Համաձայն հրամանի` դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից: Մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխություններ կատարելու և լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու միջոցով: Լրացման ձևերի և տարբերակների մասին ՀՀ ԿԳՆ-ն կտեղեկացնի լրացուցիչ:
 Ոչ պետական ուսումնական հաստատություններին առաջարկվում է առաջնորդվել նույն աշխատակարգովÖ‰
Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։