Մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվության օրերը

2018-11-07

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվության օրերը, որին մասնակցել են ՀՀ բուհերի ռեկտորներ,  դասախոսներ և ուսանողների, երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային խոսնակներ՝ Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալությունից և Բելառուսի պետական համալսարանից:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, որը…

Դասական երաժշտության անվճար համերգներ` Երևանի ավագ դպրոցների աշակերտների համար

2018-11-06

ՀՀ կրթության և գիտության և մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ մեկնարկում է մշակութային կրթության բարելավմանը միտված «ԴասA» ծրագիրը` ավագ դպրոցների աշակերտների համար: Նախագծի շրջանակում Երևանի 35 ավագ դպրոցների 14-17 տարեկան 10-12-րդ դասարանների շուրջ 13532 աշակերտներ կայցելեն սիմֆոնիկ երաժշտության համերգների` հնարավորություն ունենալով հետագայում համերգներին հրավիրել նաև իրենց…

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը

2018-11-06

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը:

Կրթություն
1965 - 1970 թթ. Երևանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ
1974 - 1978 թթ.ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրա (Մոսկվա): 1978 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթի վերաբերյալ

Կազմակերպվել է ռազմամարզական փորձարարական ճամբար

2018-11-05

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Վայոց ձորի մարզում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին պատականող «Արատես» ճամբարային բնակավայրում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է «ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված ռազմամարզական փորձարարական ճամբարի» ծրագրով նախատեսված ճամբար: Ճամբարին մասնակցել են ՀՀ ԿԳՆ Նուբարաշենի Ա. Մանուկյանի անվան…

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր է շնորհվել 128 հավակնորդի

2018-11-03

Ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող քննությունները, որոնք տեղի են ունեցել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Հավաստագրման քննություններին մասնակցելու համար հայտագրվել էր 199 հավակնորդ, որոնցից 8-ը չի ներկայացել: Քննության գրավոր փուլը…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։