Բուհական խորհուրդների փոփոխությունը կամրապնդի մեր պայքարը կոռուպցիայի դեմ. Ա. Հարությունյան
2018-11-02
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ այսօր քննարկել է կրթության ոլորտում հետագա համագործակցության մի շարք ծրագրեր:
Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ ՀՀ կրթության ոլորտին տրամադրած աջակցությունը, մասնավորապես, «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ…
Արայիկ Հարությունյանն ընդունել է Սան Խոսեի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին
2018-11-01
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Սան Խոսե (Սիլիկոնյան հովտի մայրաքաղաք) պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին:
Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության երեք աստիճաններում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները և այս համատեքստում կարևորել միջազգային փորձի ուսումնասիրությունը: Նրա խոսքով` բարեփոխումների փուլում անչափ կարևոր են Մերի Փափազյանի նման…
Կրթության և գիտության նախարարը հովանավորյալ կադրեր չունի
2018-11-01
Արձագանքելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությանը` Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի մի խումբ ուսուցիչների բողոքի վերաբերյալ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ դպրոցի 12 մանկավարժ դեռևս այս տարվա սեպտեմբերի 18-ին դիմել էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Նրանք ներկայացրել են դպրոցում ստեղծված իրավիճակն ու առկա…
Քաղաքացիների հերթական ընդունելությունը` նախարարի մոտ
2018-10-31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մոտ այսօր կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես հերթագրված 22 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 19-ը: Ներկայացված հարցերը հիմնականում վերաբերել են հանրակրթական ծրագրերին և բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներին: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան քննարկում կազմակերպել…
ԿԳ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է բարձրագույն կրթության 14-րդ միջազգային համաժողովին
2018-10-31
Հնդկաստանի Հանրապետության մայրաքաղաք Նյու Դելիում մեկնարկել է բարձրագույն կրթության 14-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է շուրջ 20 պետության 200 ներկայացուցիչ: Հիմնական նպատակն է ներկայացնել բարձրագույն կրթության նոր հնարավորությունները` արձագանքել համաշխարհային նոր մարտահրավերներին, փոխկապակցել բարձրագույն…