ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2018-11-07
Նոյեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 1-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար), հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասին»
Դպրոցներում քաղաքական որևէ ուժի օգտին քարոզչություն անողները խստորեն կպատժվեն. Ա. Հարությունյան
2018-11-07
«Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից և այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր»,- հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն…
Կարևորվել է ուսումնարաններում և քոլեջներում գործատուների հետ համագործակցության խնդիրը
2018-11-07
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Հարավային Կովկասում մասնագիտական կրթության համագործակցություն» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկին: Ողջունելով հյուրին` ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել տիկին Ֆոկին` այն աջակցության համար, որ ցուցաբերում է Գերմանիան նախնական /արհեստագործական/ և…
Տրվել է բուհերի օնլայն մեդիա վարկանիշավորման ծրագրի մեկնարկը
2018-11-07
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադևոսյանն այսօր ներկայացրել են «Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա համար: Ուսումնասիրությունն իրականացվել է Մեդիամաքսին պատկանող ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման MaxMonitor համակարգի միջոցով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով:
Արայիկ Հարությունյանը նշել…
Ուսումնական յուրաքանչյուր ամիս կնվիրվի մեկ մարզի
2018-11-07
2019 թվականի հունվարից Կրթության և գիտության նախարարությունը նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ կհայտարարի մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Տվյալ ամսվա ընթացքում ԿԳ նախարարն ու մյուս պատասխանատուները կայցելեն մարզեր` շրջայցեր կատարելով մարզի ուսումնական հաստատություններում, որտեղ տեղի կունենան հանդիպումներ մանկավարժների, ղեկավար կազմի և աշակերտների հետ: Սեպտեմբերին, որպես ուսումնական…