Առաջնորդվել բացառապես սովորողների շահերով. ՀՀ ԿԳՆ
2017-05-16
Ղեկավարվելով «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 28.1-րդ կետի պահանջներով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մայիսի 12-ի N137-Ա1 հրամանով «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն է նշանակվել Վերգինե Եսայանը։ Դպրոցի տնօրենի թափուր տեղի համար երկու անգամ հայտարարվել…
Իթվինինգ ծրագրի 5-ամյակը Հայաստանում
2017-05-16
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում այսօր մեկնարկել է համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։ Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների, Լեհաստանի Էրազմուսպլյուսի և Իթվինինգի ազգային գրասենյակների և Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության ներկայացուցիչներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է,…
Վանաձորում կստեղծվի գյուղատնտեսական կլաստեր
2017-05-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով մեկնել են Լոռու մարզ՝ ծանոթանալու մարզի գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման հեռանկարին: Լևոն Մկրտչյանն ու Իգտանի Առաքելյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ, որն ընդգրկված է ԵՄ ծրագրով հզորացման ենթակա միջին մասնագիտական…
Արվեստի մասնագիտությունների դասավանդումը ՄԿՈՒ հաստատություններում
2017-05-12
Աղվերանում մեկնարկել է «Ստեղծագործական արվեստի մասնագիտությունների դասավանդումը նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների մասնագիտական կրթական ծրագրերում. մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցում են արվեստի մասնագիտություններով ուսուցում կազմակերպող քոլեջների և ուսումնարանների, արվեստի բուհերի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), միջազգային կառույցների և ԿԳՆ-ի ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական)…
ՀՀ կրթության և գիտության նախարարն այցելել է «Գլաձոր» համալսարան
2017-05-12
Երևանի «Գլաձոր» համալսարանում մայիսի 12-ին տեղի է ունեցել բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Բուհի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը շնորհակալություն է հայտնել նախարարին նիստին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակը կրթության ոլորտում էական նշանակություն ունեցող բարձրագույն կրթության որակին առնչվող հիմնախնդիրների քննարկումն է:
…