«Հետաքրքիր ընթերցող» նախագիծը ամփոփել է արդյունքները
2017-05-11
Կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել «Հետաքրքիր ընթերցող» մրցութային նախագծի ամփոփումը: «Հետաքրքիր ընթերցող» խորագրով կրթամշակութային նոր նախագծին մասնակցում են 9-12-րդ դասարանի աշակերտները, որի շրջանակում մի քանի փուլերով քննարկման է դրվում որևէ գրական ստեղծագործություն: Նախագծին մասնակցող աշակերտներն ընթերցում, քննարկում, քննադատում և վերլուծում են ընտրված գրական ստեղծագործությունը: Կազմակերպվում են խմբային ընթերցումներ, բանավեճեր,…
ՄԿՈՒ համակարգում ձեռնարկատիրական հմտությունները կնպաստեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը
2017-05-05
Ամփոփվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) իրականացրած «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքները և ազդարարվել «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» նոր եռամյա փուլի մեկնարկը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտի պատասխանատուները, միջազգային փորձագետներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ…
Նախարարն ընդունել ՉԺՀ պատվիրակությանը
2017-05-05
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի տեղակալ տիկին Ճան Իճընի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Չինաստանի հետ Հայաստանը կրթական համագործակցության արդյունավետ փորձ է կուտակել, մասնավորապես երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին զարգացում…
Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը
2017-05-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի…
Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
2017-05-03
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Հատկացվել է 2637 տեղ, որից 137-ը ՀՀ պետբյուջեից…