Լևոն Մկրտչյանն ընդունել է Բրանդենբուրգի երկրամասի գիտության նախարարին

2017-05-24

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում աստղաֆիզիկայի զարգացմանը նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով :
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններում կրթագիտական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի:…

Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել առարկայական օլիմպիադաների հաղթողներին

2017-05-24

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է 2016-17 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիր աշակերտներին: Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին` Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, նշել է. «Հաջողությունները ձեզ համար պետք է լինեն լուրջ հիմք` ապագան կերտելու համար: 21-րդ դարի սերունդն է այստեղ հավաքվել, և դուք բոլորովին տարբեր…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2017-05-24

Մայիսի 25-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը:

12-րդ դասարանը կավարտեն 19.618 աշակերտներ

2017-05-23

2016-17 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան  29.642 շրջանավարտներ:Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 19.618 սովորողներ:
Հիշեցնենք, որ Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին դաս» միջոցառումն այս տարի կկազմակերպվի  մայիսի 26-ին: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝  հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և…

Գիտաժողով. Մասնագիտական կրթությունը` սահմանամերձ բնակավայրերի հզորացման նախապայման

2017-05-20

Կարևորելով հեռավոր ու սահմանային բնակավայրերի հզորացման առաջնահերթության հարցը  և նպատակ ունենալով ի նպաստ տարածաշրջանային զարգացումների ակտիվացնել սոցիալական գործընկերների միջև հարաբերությունները, խթանել առաջավոր փորձի ամրապնդումը, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ առկա խնդիրների ու հնարավորությունների վերաբերյալ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։