ՄՐՑՈՒՅԹ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2008-04-03

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2008-2009 ուսումնական տարում Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար /2 կրթաթոշակ/:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող հանրակրթական դպրոցների 2005-2007թթ. այն շրջանավարտները, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
·       դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
·       դիմում-հարցաթերթիկ,
·       միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը` թարգմանված նոտարի կողմից և հաստատված ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից,
·       անձնագրի պատճենը,
·       ծննդյան վկայականի պատճենը` թարգմանված նոտարի կողմից և հաստատված ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից,
·        բժշկի տեղեկանք ՁԻԱՀ-ի  վերաբերյալ` վավերացված ՀՀ առողջապահության և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից,
·        3x4չափսի 7 լուսանկար,
·        արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2007 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին համապատասխան՝ ըստ նախընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս/թ. ապրիլի 30-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարական տուն 3,VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ մայիսի 5-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։