Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը

2008-04-02

Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդի փուլը հիմնականում ուղղված է կրթության բովանդակային կատարելագործմանըÖ‰ Ներկայումս կրթությունն ավագ դպրոցում չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, ուստի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը», որն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը: Ծրագրով նախատեսված գործընթացները հնարավորություն կտան հաղթահարել համակարգում առկա հիմնախնդիրները, ձևավորել սովորողի անձի զարգացմանը նպաստող կրթական միջավայր, կենտրոնացնել առկա ռեսուրսները և դրանք տնօրինել առավել արդյունավետ:

 Նախատեսվող գործընթացների հիմնական նպատակներն են.

             Ավագ դպրոցի առաքելությունն է սովորողների հակումներին, ընդունակություններին, կարողություններին և նախասիրություններին համապատասխան նախնական, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորության և ինքնուրույն կյանք վարելու պատրաստվածության ապահովումը:
Ավագ դպրոցները հիմնադրվում (կազմավորվում) են որպես առանձին գործող ուսումնական հաստատություններ և կարող են գործել նաև կրթահամալիրի կազմում` առանձնացված ուսումնական մասնաշենքով: Ավագ դպրոցներում աշխատող մանկավարժները պետք է ունենան բարձր որակավորում և համապատասխան պատրաստվածություն:
Արհեստագործական ավագ դպրոցների շրջանավարտները, բացի միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթից, կստանան նաև համապատասխան որակավորում:
2008 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կգործեն 30 փորձնական ավագ դպրոցներ, որոնցից 2-ը` արհեստագործական /Երևանում և Գյումրիում/:
  
 
 
ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԾՐԱԳԻՐ
/միջոցառումների ժամանակացույցը/
 
Միջոցառում
Կատարման ժամկետը
1.      Ծրագրում ընդգրկված ավագ դպրոցների նյութատեխնիկական և ուսումնական պայմանների գնահատում և անհրաժեշտ ֆինանսական ներդրումների նախահաշիվների նախապատրաստում
2008թ. մարտ
2.      Փորձնական գոտիներում աշակերտների կողմից նախնական հոսքային նախապատվությունների ճշգրտում 
2008թ. մարտ
3.      Ավագ դպրոցների ծրագրերի մշակում ըստ հոսքերի
2008թ. մարտ -2008թ.մայիս
4.      Փորձնական ավագ դպրոցների մանկավարժական կադրերի ընտրություն
2008թ. մարտ
5.      Փորձնական ավագ դպրոցների համար ընտրված մանկավարժական կադրերի վերապատրաստում
2008թ. հունիս - օգոստոս
6.      Ընտրված դպրոցների վերանորոգում, կահավորում, համապատասխան նյութատեխնիկական պայմանների ստեղծում
2008թ. մարտ- 2008թ.օգոստոս
7.       Փորձնական դպրոցների ըստ հոսքերի աշակերտական համակազմի վերջնական ճշգրտում
2008թ.օգոստոս
8.       Ծրագրի ընթացիկ վերահսկողություն և գնահատում
2008թ. մարտ - 2009թ.օգոստոս
9.       Ծրագրի լուսաբանման աշխատանքների կազմակերպում
2008թ. մարտ - 2009թ. օգոստոս
10.  Ծրագրի արդունքների վերջնական գնահատում և առաջարկությունների մշակում
2009 հուլիս-օգոստոս
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։