ՀՀ ԿԳՆ պատվիրակության պաշտոնական այցը Ստրասբուրգ

2008-04-08

ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը, ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի գլխավորությամբ, ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով գտնվում էր  Ստրասբուրգում, որտեղ հանդիպումներ ունեցավ Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հետÖ‰ Հայաստանից ժամանած հյուրերին ընդունել են Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, խորհրդարանական վեհաժողովի  կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովի քարտուղար Ժոաո ԱրինÖ‰ Մեր պատվիրակությունը հանդիպել է նաեւ հանրակրթության, արտադպրոցական եւ բարձրագույն կրթության տնօրինության ներակայացուցիչների հետÖ‰
Քննարկվել են Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը, իրականացվող եւ հետագա այլ ծրագրերÖ‰ Մասնավորապես, քննարկվել է Բոլոնիայի գործընթացի իրականացման առումով Եվրախորհրդի հնարավոր աջակցությունը Հայաստանին, «Ժողովրդավարական քաղաքացիության կրթություն» ծրագրի իրականացումը, լեզվաքաղաքականությանը, միջմշակութային  եւ ազգային փոքրամասնությունների կրթությանը վերաբերող հարցերÖ‰
Առաջարկ է եղել հեռավար կրթության համացանց ստեղծելու վերաբերյալ, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու մարդու իրավունքների եւ միջմշակությաին կրթության ծրագրերÖ‰ Խոսվել է նաեւ մարդկության դեմ գործված ոճիրների կանխարգելմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասինÖ‰
ԿԳ նախարար Լ. Մկրտչյանն առաջարկել է 2009 թվականին Հայաստանում կազմակերպել Եվրոպայի կրթության նախարարների գագաթաժողով, որը դրական արձագանք է գտելÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։