Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար
2008-04-16
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
«Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ)ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում,
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) գիտությունների դոկտորի աստիճանի և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2008թ. ապրիլի 21-ից մինչև մայիսի 21-ը, ժամը՝ 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա 2008 թվականի մայիսի 30-ին, ժամը 1100-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն