Հեղինակային մանկավարժության ծրագրերի հեղինակների 3-րդ հանրապետական հավաքը
2008-04-14
-
կրթական միջավայր
-
շարունակական կրթության հմտություններ
-
կրթություն՝ կյանքով ու կյանքի համար:
ա) մայիսի 5-ին՝ 12.00-18.00՝ նախակրթարան (Բ-4թ. դպրոց-պարտեզ, ղեկավար՝ Մ. Սիմոնյան, Ա. Պետրոսյան)
բ) մայիսի 6-ին՝ 12.00-18.00՝ վեցամյա կրտսեր դպրոց (Գեղարվեստի նոր դպրոց, ղեկավար՝ Ն. Նիկողոսյան)
գ) մայիսի 7-ին՝ 12.00-18.00՝ 7-9-րդ դասարաններ (Մայր դպրոց, ղեկավար՝ Ժ. Հակոբյան)
դ) մայիսի 8-ին՝ 12.00-18.00՝ 10-11-րդ դասարաններ, մասնագիտական ուսուցում (արհեստագործական դպրոց, ղեկավարներ՝ Մ. Նիկողոսյան, Ս. Այվազյան, Կ. Մացակյան)
ե) մայիսի 10-ին՝ 10.00-16.00՝ «Կրթական ծրագիրը՝ որպես սովորողների և սովորեցնողների համատեղ ուսումնա-հետազոտական աշխատանքի պայման և արդյունք». ամփոփիչ հավաք (ՄԶԿ, պատասխանատու՝ Գ. Հակոբյան, Ս. Մարկոսյան):
Հավաքում քննարկվող թեմաներն են.
1. Նախադպրոցականը՝ զարգացնող միջավայրում
2. ՏՀՏ-ների կիրառումը դասապրոցեսում
3. Սովորողի ընտրությամբ գործունեություն. արդյունքներ և խնդիրներ
4. Դասավանդող–սովորող համատեղ ուսումնա-հետազոտական գործունեության կազմակերպման ձևերի և արդյունքների գնահատման կատարելագործում
5. «Ավարտական դասարանում արդյունավետ ուսուցում» գիտափորձը
6. «Հանրակրթության և մասնագիտական կրթության ներառում» գիտափորձը: