Սովորողների տեխնիկական ստեղծագործության հանրապետական ցուցադրություն

2008-04-14

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը համատեղ իրագործում են «Հանուն տեխնիկական առաջընթացի» ծրագիրը, և դրա շրջանակում 2008թ. հունիսի 1-2-ին Երևանում կազմակերպում են սովորողների՝ ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի, համակարգչային ծրագրավորման, տեխնիկական այլ ստեղծագործության (մոդելներ, սարքեր, գործիքներ), նախագծային (դիզայներական) բնագավառներում կատարած աշխատանքների հանրապետական ցուցադրությունÖ‰
 
Ցուցադրությանը կարող են մասնակցել նաև հանրապետության՝ նմանատիպ աշխատանքներ ունեցող բոլոր սովորողները: Ցուցադրությանը ներկայացվում են ավարտուն գործերÖ‰
Ցուցադրության ընթացքում «Հանուն տեխնիկական առաջընթացի» մրցանակային հանձնաժողովը որոշում է 2008թ. մրցանակակիրներին և փակման արարողության ժամանակ հանձնում մրցանակները:
Ցուցադրությանը մասնակցել ցանկացողները մինչև մայիսի 20-ը մասնակցության հայտը կարող են ուղարկել կա´մ herakadproc@mail.ru էլեկտրոնային հասցեով, կա´մ «Երևան, Ա.Բաբաջանյան 25, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» փոստային հասցեով, կա´մ հաղորդել 73-53-30 հեռախոսահամարով:
Գիշերակացի կարիք ունեցողներին հյուրընկալում է կրթահամալիրի հյուրատունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։