Ի գիտություն միջազգային և հասարակական կազմակերպությունների

2009-10-30

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ս/թ նոյեմբերի 20-21-ը կազմակերպում է խորհրդաժողով` կրթության ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Խորհրդաժողովի նպատակն է համադասել տարբեր կազմակերպությունների կողմից կրթության բնագավառում նախաձեռնվող և իրականացվող ծրագրերը` դրանց արդյունավետության բարձրացման ակնկալիքով, ընդլայնել քաղաքացիական հասարակության ընդգրկվածությունը կրթության զարգացման քաղաքականության մշակման և իրականացման գործում:

Համաժողովին մասնակցելու համար հասարակական կազմակերպությունները մինչև ս/թ նոյեմբերի 7-ը կարող են ներկայացնել հայտ /հայտը կցվում է/:
Ներկայացված տեղեկատվության հիման վրա կկատարվի ընտրություն խորհրդաժողովին մասնակցելու համար, որի մասին կտեղեկացվի լրացուցիչÖ‰
Տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն (հեռ. 58-01-26, էլ.փոստ conference@edu.am):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։