Տարիների վաստակի գնահատում
2009-12-22
Գիտության և կրթության ոլորտում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նախարարության բարձրագույն` «Ոսկե հուշամեդալով» պարգևատրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բիոքիմիայի ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենասաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Անուշավանի Գալոյանին: Հանձնելով բարձրագույն պարգևը` նախարարը նշեց.…
Տարեվերջյան ասուլիս
2009-12-21
Դեկտեմբերի 22-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա նախարար Արմեն Աշոտյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը:
Դաստիարակությունը` որպես համալիր գործունեության ոլորտ
2009-12-19
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի ունեցավ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով գիտագործնական համաժողով: Համաժողովին մասնակցում էին պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԶՈՒ սպայակազմի, ՀՀ այլ գերատեսչությունների, ուսումնական…
Ուսումնական գործընթացի դադարեցումը երկարաձգվում է
2009-12-19
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի առաջարկը` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հրաման է ստորագրել ս/թ դեկտեմբերի 21-28-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում /անկախ կազմակերպաիրավական ձևից/ ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ: Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն հունվար ամսին:
Կրթություն ընդդեմ թրաֆիքինգի
2009-12-18
«Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին կրթության ոլորտի պատասխանատուներ և փորձագետներ:
Ծրագրի շրջանակում հաջորդ տարի նախատեսվում է հանրապետության մի շարք դպրոցներում իրականացնել ուսուցիչների…