Օլիմպիական թիմի հաղթանակներ

2009-12-29

2009 թվականին միջազգային առարկայական  օլիմպիադաներում ՀՀ դպրոցականների ձեռք բերած հաջողությունների կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել 2009 թվականին  դպրոցականների միջազգային առարկայական  օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին, նրանց ուսուցիչներին և  թիմերի ղեկավարներին պարգևատրելու մասին: Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթած աշակերտները պարգևատրվել են համակարգիչներով, իսկ թիմերի ղեկավարները և դասավանդող ուսուցիչները`…

Գիտելիքի խրախուսում. նախարարն ընդունեց օլիմպիականներին

2009-12-28

2009 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին, նրանց ուսուցիչներին և թիմերի ղեկավարներին այսօր ընդունեց և պարգևներ հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հայաստանի թիմերն ավանդաբար մասնակցում են տարբեր առարկաների միջազգային օլիմպիադաներին և հիմնականում հասնում հաջողության: Այս տարի միջազգային օլիմպիադաներին Հայաստանը մասնակցել է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն…

Խրախուսվում են լավագույնները

2009-12-26

Դեկտեմբերի 28-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ կհանձնի 2009 թվականի միջազգային առարկայական օլիմպիադայում հաղթած դպրոցականներին, նրանց ուսուցիչներին և թիմերի ղեկավարներին:

Դաստիարակությունը` որպես համալիր գործընթաց

2009-12-24

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` նվիրված անչափահասների սեռական դաստիարակության խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, ՀՀ դատախազության, ինչպես նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է նոր մեխանիզմներ մշակել խոցելի խմբերում…

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2009-12-24

Նախագիծ Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.
1. «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային համակարգերի արտոնագրերի ձեռքբերման նպատակով «Կրթական տեխնալոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։