Նոր շունչ միջին մասնագիտական կրթական համակարգին

2010-01-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռ. Լուցենբերգերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում Հայաստան-Եվրամիություն համագործակցության խնդիրներ: Նախարարը հույս հայտնեց, որ այս տարի ևս շարունակվելու են աշխատանքները բոլոր այն ուղղություններով, որոնք որդեգրվել են տարիներ առաջ:


Բաց դաս` Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին

2010-01-18

Լրացավ Բաքվում տեղի ունեցած ողբերգության` հայերի ջարդի 20 տարին: Այդ նպատակով հունվարի 13-19-ը ՀՀ միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպվել է բաց դաս` նվիրված Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: Դասի կազմակերպման համար մշակվել են մեթոդական ցուցումներ:  Դասի նպատակն է ծանոթությունը տարածաշրջանի նորագույն պատմության ողբերգական էջերից մեկի հետ, որի ընթացքում…

Ի գիտություն 2010 թվականի դիմորդների

2010-01-18

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2009-2010 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից պետական…

Ինտելեկտի քարոզ

2010-01-18

Երևանի «ԻՎնչ, որտեՎղ, եՎրբ» ակումբը, «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, կազմակերպել էր «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը: Մրցաշարի նպատակն էր խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս ընդլայնել ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում: Նշենք, որ վերջին տարիներին ինտելեկտուալ շարժումը գտնվում է ՀՀ կառավարության և…

Ի գիտություն լրատվամիջոցների

2010-01-16

Համաձայն "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված "ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի" պահանջների, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության 2010 թվականի գործունեությունը լուսաբանելու համար նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի  և տեղեկատվության վարչութունն իրականացնում է ոլորտը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։