Ի գիտություն լրատվամիջոցների
2010-01-16
Համաձայն "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված "ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի" պահանջների, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության 2010 թվականի գործունեությունը լուսաբանելու համար նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչութունն իրականացնում է ոլորտը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և տեսաձայնագրման երկու օպերատոր կամ լուսանկարիչ:
Հավատարմագրվելու համար մինչև ս/թ. փետրվարի 1-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի անունով պետք է ներկայացնել հայտ;
Հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով /info@edu.am/ :












