Տրվեց մարզային այցելությունների մեկնարկը
2010-01-25
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել էր Տավուշի մարզ` ծանոթանալու տեղի կրթական հիմնախնդիրներին: Այցելությունը Տավուշ մարզ առաջինն է նախարարի այս տարվա մարզային այցելությունների շարքում. նախատեսվում են աշխատանքային այցելություններ ՀՀ բոլոր մարզեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Համաձայն օրակարգի` նախարարի առաջին հանդիպումը տեղի ունեցավ…
Պաշտոնական այց` Վիեննա
2010-01-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը հունվարի 25-28-ը պաշտոնական այցով կգտնվեն Վիեննայում: Այցի ընթացքում կստորագրվի «Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասինե փոխըմբռնման հուշագիր:…
Պաշտոնական այց` Վիեննա
2010-01-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը հունվարի 25-28-ը պաշտոնական այցով կգտնվեն Վիեննայում: Այցի ընթացքում կստորագրվի «Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:…
ՄՐՑՈՒՅԹ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2010Թ./
2010-01-22
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2010-2011 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 6 լրիվ կրթաթոշակների իրականացման համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ինչպես նաև ավարտական դասարանում և կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
ՄՐՑՈՒՅԹ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2010Թ./
2010-01-22
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն /4 կրթաթոշակ/ ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում և կուրսում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն, ռուսերեն կամ բուլղարերեն…