ԿԳ նախարարը կմասնակցի վերապատրաստման դասընթացների մեկնարկին

2010-04-13

Ապրիլի 14-ին, ժամը 1030-ին  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի ԵՄ բյուջետային աջակցության ծրագրով վերանորոգված և ժամանակակից նյութատեխնիկական բազայով  վերազինված Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ( Երևան, Թբիլիսյան խճ. 3/1), որտեղ կմեկնարկի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների և վարչական անձնակազմի վերապատրաստման դասընթացների բացման հանդիսավոր…

Սոցիալական գործընկերությունը ՄԿՈՒ ոլորտում

2010-04-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց «Եվրոպական կրթական հիմնադրամի» Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կորոդինիին: Վերջին երեք տարիների ընթացքում ԵԿՀ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում իրականացվող գործընթացներին և սոցիալական գործընկերությանը միտված խնդիրներին: Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտն այն բացառիկ…

Խաղաղությունը` գիտության և տեխնոլոգիաների առաքելություն

2010-04-13

Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանում է գտնվում  աշխարհահռչակ բիոքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աարոն Չեյխանովերը, ով այսօր հյուրընկալվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Ողջունելով պատվարժան հյուրին` նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ մեծ գիտնականը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: 

 «Անկախության…

Վերապատրաստման դասընթացներ

2010-04-13

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը» (ՄԿՈՒԶԱԿ) 2008-2010թթ. ընթացքում կազմակերպել է  մասնագիտական պետական կրթական 56 չափորոշչի մշակում, ևս 5-ը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակում: Չափորոշիչները փորձաքննության են ենթարկվել շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովող մասնակցային մոտեցման կիրառմամբ` ապահովելով սոցիալական գործընկերությունը ՄԿՈՒ ոլորտում, որից հետո հաստատվել…

Կրթական գործընթացներ` նախադպրոցականից մինչև հետբուհական

2010-04-12

Կրթության ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովումը և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը հադիսանում են ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջնահերթ խնդիրները: Այդ համատեքստում իրականացվել և նախատեսված են մի շարք կրթական գործընթացներ, մասնավորապես, երեխաներին վաղ հասակից կրթության հավասար հնարավորությունների ստեղծման նպատակով Համաշխարհային բանկի հետ իրականացվող “Կրթության որակ և համապատասխանություն” երկրորդ վարկային ծրագրի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։